Ժամանակակից լաբորատոր ախտորոշում՝ ճշգրտությամբ, արագությամբ և վստահությամբ
«Բլադ Սելս»-ը բարձրակարգ, բազմապրոֆիլ լաբորատորիաների ցանց է, որը հիմնադրվել է 2012 թվականին՝ Արման Հովհաննիսյանի և Արաքսյա Գրիգորյանի կողմից։
Ավելի քան մեկ տասնամյակ մենք համատեղում ենք բժշկական փորձը, ժամանակակից տեխնոլոգիաները և նորարարական լուծումները՝ ապահովելով արագ, ճշգրիտ և հուսալի լաբորատոր ախտորոշում։
Մեր լաբորատորիաներում իրականացվում են ավելի քան 600 տեսակի հետազոտություններ՝ աշխարհի առաջատար արտադրողների նորագույն սարքավորումների և միջազգային չափանիշներին համապատասխան մեթոդների կիրառմամբ։
Լաբորատորիաների աշխատանքը ղեկավարում է բժիշկ-լաբորանտ, ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի դասախոս Արաքսյա Գրիգորյանը, իսկ հետազոտություններն իրականացվում են բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից։
«Բլադ Սելս»-ում ներդրված են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ և ամբողջությամբ ավտոմատացված լաբորատոր համակարգեր, որոնք ապահովում են հետազոտությունների բարձր ճշգրտություն, արագ իրականացում և որակի բազմաստիճան վերահսկում։
Յուրաքանչյուր հաճախորդ ունի անձնական առցանց էջ, որտեղ հասանելի են հետազոտությունների արդյունքները, դրանց դինամիկ համեմատությունը, արհեստական բանականության հիման վրա իրականացվող վերլուծությունները և առողջական ցուցանիշների երկարաժամկետ վերահսկման գործիքները։
24/7 լաբորատոր ծառայություններ
«Բլադ Սելս»-ը շուրջօրյա՝ 24 ժամ, շաբաթվա 7 օր, իրականացնում է ամբողջ ծավալով լաբորատոր ախտորոշման ծառայություններ։
Կազմակերպությունն ապահովում է նաև Ուիգմոր Կանանց և Երեխաների Հիվանդանոցի և Ուիգմոր Քլինիկի ամբողջական լաբորատոր սպասարկումը՝ իրականացնելով դրանց լաբորատոր հետազոտությունների ամբողջ ծավալը։
Միաժամանակ «Բլադ Սելս»-ը պայմանագրային հիմունքներով լաբորատոր ծառայություններ է մատուցում Հայաստանի բազմաթիվ բժշկական կազմակերպությունների՝ հանդիսանալով նրանց վստահելի գործընկերը։
Կրթություն և մասնագիտական զարգացում
«Բլադ Սելս»-ը հանդիսանում է ԵՊԲՀ «Կլինիկական լաբորատոր ախտորոշման» ամբիոնի ուսումնական բազան, որտեղ կազմակերպվում են մասնագիտական վերապատրաստումներ, գիտագործնական սեմինարներ և շարունակական կրթական ծրագրեր։
Լաբորատոր ուղղություններ
• Կլինիկական լաբորատորիա
• Կենսաքիմիական լաբորատորիա
• Իմունաբանական լաբորատորիա
• Շճաբանական լաբորատորիա
• Բջջաբանական լաբորատորիա
• Մանրէաբանական լաբորատորիա
• Գենետիկական լաբորատորիա