Որակի քաղաքականություն

Որակի նշաձող

Շնորհիվ անձնակազմի բարձր պատրաստվածության և լավագույն սարքավորումներով ապահովվածության՝ «Բլադ Սելս»-ը սահմանել է որակի բարձր նշաձող լաբորատոր ծառայությունների ոլորտում: Որպես ախտորոշիչ բժշկական կազմակերպություն՝ մեզ համար շատ կարևոր է լինել պահանջված և վստահելի: «Բլադ Սելս»-ը կարողանում է ապահովել բարձր որակ հետևյալ գործոնների շնորհիվ՝

  • Բլադ Սելսում ներդրված է որակի կառավարման համակարգ ISO 9001:2015 ստանդարտի պահանջներին համապատասխան,
  • Որակի արտաքին գնահատման համակարգ ESfEQA (European Society For External Quality Assessment) Համագործակցությամբ,
  • Մեզ համար շատ կարևոր է թիմային աշխատանքը,
  • Մեր անձնակազմը պրոֆեսիոնալ է և անընդհատ թարմացնում է իր գիտելիքները,
  • Մենք օպտիմալացնում և ավտոմատացնում ենք մեր աշխատանքը,
  • Մենք անընդհատ ձեռք ենք բերում նորագույն տեխնիկա աշխարհում հայտնի լավագույն բրենդներից,
  • Մենք ունենք հուսալի գործընկերներ և մատակարարներ:

Որակի կառավարում, վերահսկողություն

«Բլադ Սելս»-ում որակի վերահսկողությունը իրականացվում է աշխատանքային բոլոր պրոցեսներում:

Նախաանալիտիկ փուլ

  • Պացիենտների ճիշտ նախապատրաստում, 
  • Գրանցման և նմուշառման պրոցեսի վերահսկողություն,
  • Տեղափոխման և պահպանման պայմանների ճիշտ ապահովում:

Անալիտիկ փուլ

  • Անալիզի պրոցեսի վերահսկողություն՝ որակի կառավարման համակարգի պահանջներին համապատասխան: 

Պոստանալիտիկ փուլ

  • Հետազոտությունների արդյունքների վավերացում և հաստատում մասնագետների  կողմից, 
  • Տվյալների առաքում / հանձնում պացիենտին, կամ բուժող բժշկին: