Facebook
LinkedIn
phone
email

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Համահիմնադիր՝ Արման Հովհաննիսյան

«Բլադ Սելս» կազմակերպությունը հիմնադրվել է 2012 թվականին՝ Արման Հովհաննիսյան և Արաքսյա Գրիգորյան ամուսինների կողմից՝ որպես ախտորոշիչ լաբորատորիաներ ու բժշկական առանձին մասնագիտացված կաբինետներ: «Բլադ Սելս» լաբորատորիաներում արդի մեթոդներով իրականացվում են բազմաթիվ լաբորատոր հետազոտություններ՝ այդ ոլորտում աշխարհի առաջատար ընկերությունների կողմից արտադրված ավտոմատ սարքավորումների (Roche, Sismex, Stago, Qiagen, Orphee, Biosistems) միջոցով: Ծառայությունները մատուցվում են հմուտ, բարձր մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների կողմից: Լաբորատորիաների աշխատանքը ղեկավարում է բժիշկ-լաբորանտ, ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի դասախոս Արաքսյա Գրիգորյանը: Ներդրված հատուկ աշխատանքային մեխանիզմների ու ծրագրային ապահովման շնորհիվ՝ կարճ ժամկետներում ու բարձր ճշգրտությամբ կատարվում են ցանկացած ծավալի լաբորատոր հետազոտություններ՝ արդյունքները տրամադրվում են սեղմ ժամկետներում: Կենտրոնում գործում են գինեկոլոգիական, մաշկավեներաբանական, սրտաբանական, ներզատաբանական (էնդոկրինոլոգիայի), ուլտրաձայնային ախտորոշման, դիետոլոգիական, կաբինետներ, կատարվում են բազմաթիվ գործիքային հետազոտություններ, իրականացվում են ամբուլատոր բժշկական ծառայություններ և միջամտություններ: Կազմակերպությունը պայմանագրային հիմունքներով լաբորատոր ախտորոշման ծառայություններ է մատուցում նաև այլ բժշկական կազմակերպություններում: «Բլադ Սելս»-ը դինամիկ զարգացող կազմակերպություն է և իր գործունեության կարճ ժամանակահատվածի ընթացքում հասցրել է մեծացնել ծառայությունների մատուցման աշխարհագրությունը, կարողացել է շահել բազում այցելուների և գործընկեր կազմակերպությունների վստահությունը: «Բլադ Սելս» ախտորոշիչ բժշկական կենտրոնը հանդիսանում է ԵՊԲՀ «Կլինիկական Լաբորատոր Ախտորոշման» ամբիոնի բազա: Կենտրոնում կազմակերպվում և իրականացվում են մասնագիտական դասընթացներ, գիտագործնական սեմինարներ:

Մեր առաքելությունը

Համահիմնադիր՝ Արաքսյա Գրիգորյան

Մեր նպատակն է ունենալ որակի միջազգային չափանիշներին համապատասխան լաբորատոր ախտորոշման և ամբուլատոր ծառայություններ` հասանելի բոլորին: Մենք անընդհատ թարմացնում ենք մեր ռեսուրսները, ձեռք ենք բերում նոր սարքավորումներ և տեխնիկա, ընդլայնում ենք մեր ծառայությունների շրջանակը և որպես ախտորոշիչ բժշկական կենտրոն՝ ցանկանում ենք լինել կարևոր օղակ բժշկական ծառայությունների շղթայում՝ ի նպաստ պացիենտների առողջության, հարմարավետության և մեր երկրում առողջապահության զարգացման:

Մեր թիմը

Արաքսյա Սարիբեկի Գրիգորյան

«Բլադ Սելս» լաբորատորիաների վարիչ

«Բլադ Սելս» լաբորատորիաների վարիչ, բջջաբանական լաբորատորիայի բժիշկ

Անահիտ Մարտիրոսյան

Բժիշկ-լաբորանտ

«Բլադ Սելս» մանրէաբանական լաբորատորիայի բժիշկ-լաբորանտ

Էդուարդ Ավագյան

Մաշկավեներաբան

Բժիշկ-մաշկավեներաբան «Բլադ Սելս» ախտորոշիչ բժշկական կենտրոնում

Արթուր Չոփուրյան

Մաշկավեներաբան

Բժիշկ-մաշկավեներաբան «Բլադ Սելս» ախտորոշիչ բժշկական կենտրոնում

Արմինե Առաքելյան

Բժիշկ սոնոգրաֆիստ

Բժիշկ-սոնոգրաֆիստ «Բլադ Սելս» ախտորոշիչ բժշկական կենտրոնում

Մարիամ Մարաբյան

Բժիշկ-լաբորանտ

«Բլադ Սելս» շճաբանական լաբորատորիայի բժիշկ-լաբորանտ

Սինարա Պապյան

Բժիշկ-լաբորանտ

«Բլադ Սելս» կլինիկական լաբորատորիայի բժիշկ-լաբորանտ

Նարինե Ասիլբեկյան

Գինեկոլոգ

Բժիշկ-գինեկոլոգ «Բլադ Սելս» ախտորոշիչ բժշկական կենտրոնում

Սոֆա Թևոսյան

Գինեկոլոգ

Բժիշկ-գինեկոլոգ «Բլադ Սելս» ախտորոշիչ բժշկական կենտրոնում

Հասմիկ Հովհաննիսյան

Սրտաբան

Բժիշկ-սրտաբան «Բլադ Սելս» ախտորոշիչ բժշկական կենտրոնում

Վարդուհի Հասասյան

Ներզատաբան

Բժիշկ-ներզատաբան «Բլադ Սելս» ախտորոշիչ բժշկական կենտրոնում

Արման Մկրտչյան

Անոթաբան-սոնոգրաֆիստ

Անոթաբան-սոնոգրաֆիստ «Բլադ Սելս» ախտորոշիչ բժշկական կենտրոնում

Անուշ Սահակյան

Բժիշկ-լաբորանտ

«Բլադ Սելս» գենետիկական լաբորատորիայի բժիշկ-լաբորանտ

Լուսինե Քալանթարյան

Ներզատաբան

Բժիշկ-ներզատաբան «Բլադ Սելս» ախտորոշիչ բժշկական կենտրոնում («Ռուբինյանց» մասնաճյուղ)

Զառա Մկրտչյան

Լաբորատոր մենեջեր

«Բլադ Սելս» լաբորատորիաների մենեջեր, հանրային առողջության մագիստրոս

Դիանա Սիմոնյան

Բժիշկ-լաբորանտ

«Բլադ Սելս» Իմունաբանական լաբորատորիայի բժիշկ-լաբորանտ

Թերեզա Խաչկալյան

Բժիշկ-լաբորանտ

«Բլադ Սելս» շճաբանական լաբորատորիայի բժիշկ-լաբորանտ

Կաշխատենք սիրով, որ լինեք առողջ: